Գեղամասար գյուղի 52-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի ծառահատման համար

Գեղամասար գյուղի 52-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի ծառահատման համար

Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։

Պատճառված վնասի չափը պարզվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն