Իրանում լրտեսության կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել | azatutyun.am

Իրանում լրտեսության կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի կենտրոնական Մարքազի նահանգում լրտեսության կասկածանքով մեկ անձի է ձերբակալել, հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածը կասկածվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրության վայրերի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։

Իրանական կողմը չի հստակեցրել, թե որ երկրի կամ կառույցի համար է ենթադրաբար աշխատել ձերբակալվածը։ Նրա ինքնության և գործի այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն