azatutyun.am Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում: Հարվածի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է առնվազն 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչ այդ հայտնել էր 24 զոհի մասին: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ 27 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ մարդկանց մի մասը դեռ փլատակների տակ է: Ըստ նրա՝ առաջին հարվածին հաջորդել է երկրորդը, ինչի հետևանքով ինը ռումբ է ընկել գյուղի վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարվածները թիրախավորել են դպրոցի շենքը, որտեղ մարդիկ ապաստան էին գտել մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում