ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը | shantnews.am

ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահությամբ անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը։

Միջոցառմանը ՍԾՏՀ անդամ պետությունների հետ մեկտեղ մասնակցել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտի միության (BSEC-URTA) և Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների միության (IRU) ներկայացուցիչները։

Որպես համակարգող երկիր՝ Հայաստանը ներկայացրել է Մաքսային հարցերով աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ներկայացված ծրագիրն արժանացել է աշխատանքային խմբի հավանությանը։

Քննարկումների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն մաքսային ոլորտում առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն