Թուրքիայում գործարանում պայթյունից 6 մարդ է զոհվել, առնվազն 14-ը՝ տուժել | azatutyun.am

Թուրքիայում գործարանում պայթյունից 6 մարդ է զոհվել, առնվազն 14-ը՝ տուժել | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի Իզմիր նահանգի մետաղագործական գործարաններից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել, վեց մարդ զոհվել է, առնվազն 14-ը՝ վիրավորվել, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ նախնական վարկածի՝ հեղուկ պողպատի ձուլման ժամանակ կամրջային կռունկը պոկվել և ընկել է վառարանի մեջ՝ առաջացնելով պայթյուն։

Ականատեսները պատմել են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ սկզբում կարծել են՝ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գործարանի աշխատակիցներից մեկն էլ այն համեմատել է ռումբի պայթյունի հետ։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն