ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի պատվիրակության հետ | hetq.am

ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի պատվիրակության հետ

Նոյեմբերի 9-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարության լրատվության բաժնից։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և վերապատրաստման դասընթացների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի և ReSPA-ի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և միջազգային առևտրի գործընթացների վերաբերյալ դասընթացների և համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալահեն քաղաքականության մշակման, ռազմավարական կանխատեսման և վերլուծական կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն