Վարդենիսի համայնքապետը դատի է տվել պատգամավոր Իրինա Յոլյանին | hetq.am

Վարդենիսի համայնքապետը դատի է տվել պատգամավոր Իրինա Յոլյանին | hetq.am

hetq.am Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ հայցադիմում է ներկայացրել։ Համայնքապետը պահանջում է հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել պատճառված ոչ նյութական վնասը։

Իրինա Յոլյանը 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունեցել։ Պատգամավորը, խոսելով ՔՊ-ական համայնքների ղեկավարների մասին, պնդել էր, որ նրանցից ոմանք ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի հաշվին անորակ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում։ Ըստ Յոլյանի՝ այդ ընկերություններում ներգրավված են նաև համայնքապետերի ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, ծնողներն ու այլ հարազատներ։

«Ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով»,- հայտարարել էր պատգամավորը։

Յոլյանի խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց ընդամենը մեկ ամիս անց ճանապարհները քանդվել են։ Նա նաև նշել էր, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, սակայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն