azatutyun.am Սլովակիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության դեմ՝ քննադատելով նրա մերձեցումը Մոսկվայի հետ։
Նոյեմբերի 17-ին անցկացված ցույցերը նվիրված էին 1989 թվականի Թավշյա հեղափոխության 37-րդ տարեդարձին, որը վերջ դրեց Չեխոսլովակիայում կոմունիստական իշխանությանը։
Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայում։ Ակցիայի կազմակերպիչ՝ ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության տվյալներով՝ հավաքին մասնակցել է շուրջ 25 հազար մարդ։
Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի կառավարության հրաժարականը՝ վանկարկելով «Հերի՛ք է Ֆիցոյից» և «Ռուսաստանցինե՛ր, տուն գնացեք»։ Նրանց մի մասը դժգոհություն է հայտնել նաև Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի կապակցությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում