5,3 մագնիտուդ երկրաշարժ՝ Ռումինիայում․ ցնցումները զգացվել են նաև Մոլդովայում և Ուկրաինայում | azatutyun.am

5,3 մագնիտուդ երկրաշարժ՝ Ռումինիայում․ ցնցումները զգացվել են նաև Մոլդովայում և Ուկրաինայում | azatutyun.am

azatutyun.am Նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև հարևան Մոլդովայում և Ուկրաինայում, հաղորդում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի Ներեժու Միկ բնակավայրից 16 կիլոմետր արևմուտք, օջախը՝ 130,8 կիլոմետր խորության վրա։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ գիշերն արթնացել են ուժեղ ցնցումներից, բնակարաններում շարժվել և ընկել են տարբեր իրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն