ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը | factor.am

ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թթ. ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր երեխաներին առնչվող գործերի վերաբերյալ պատասխանատու լուսաբանմանը և լրագրողական ձեռնարկի մշակմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն անդրադարձել է, մասնավորապես, հանրային հնչեղություն ստացած հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովմանը և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմանը, երեխայի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակման խնդրին, նման տեղեկությունների տարածման նկատմամբ զգայուն մոտեցման անհրաժեշտությանը, ինչպես նաև այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն