Կանադան լրացուցիչ 108 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի ռազմական կարիքների համար | news.am

Կանադան լրացուցիչ 108 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի ռազմական կարիքների համար | news.am

news.am Կանադայի կառավարությունը նոյեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման մասին։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն զինամթերքի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ձեռքբերմանն ու թիկունքային ապահովմանը։

«Զինամթերքի չեխական նախաձեռնության» շրջանակներում Օտտավան կտրամադրի 45 միլիոն կանադական դոլար (մոտ 31,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այդ գումարով կմատակարարվեն մեծ հեռահարության առաջնահերթ նշանակության արկեր և ՀՕՊ սարքավորումներ։ Հաշվի առնելով նոր տրանշը՝ այս նախաձեռնության շրջանակներում Կանադայի ստանձնած ընդհանուր պարտավորությունները կգերազանցեն 500 միլիոն կանադական դոլարը։

Նախատեսվում է ևս 80 միլիոն կանադական դոլար (շուրջ 56 մլն դոլար) հատկացնել ուկրաինական հակաօդային պաշտպանության համար սենսորային համակարգերի ձեռքբերմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն