azatutyun.am Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։
Բայրամովը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի՝ «ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնման աշխատանքների, նախկին ներքին տեղահանվածների վերադարձի և ականների խնդրի մասին։
Այսօր ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան։ Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է ժամանում Հարավային Կովկաս։
Բաքվում հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու միջազգային օրակարգի հարցերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում