2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով. Վահե Հովհաննիսյան | 1lurer.am

2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով. Վահե Հովհաննիսյան | 1lurer.am

1lurer.am Բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատությամբ կրկնապատկվել են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի: Ի՞նչ է սա, եթե ոչ բեկումնային զարգացում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 18-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

2022-ի համեմատությամբ կրկնապատկվել են նաև կապիտալ ծախսերը:

«Կապիտալ ծախսերը նախևառաջ համակարգերի սինքրոն աշխատելու կարողությունն են, և եթե այսօր գրանցել ենք այդ կարողության արդյունքը, կարող ենք նաև ասել, որ զարգացումը բեկումնային է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս բյուջեն նոր Կառավարության հնգամյա ծրագրի իրականացման առաջին բյուջեն է, որ պետք է ապահովի նախորդ շրջանի բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը և ամուր հիմքեր ստեղծի ապագա ծրագրերի իրականացման համար:

«2027-ին կանխատեսում ենք 5,8 տոկոս տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6 տոկոս: Անվանական ՀՆԱ-ն 2027-ին շուրջ 13 տրիլիոն 614 մլրդ դրամ կկազմի, ինչը կրկնակի ավելի կլինի 2021-ի ՀՆԱ-ից: Սրա մեջ ներառված է գնաճը, որն այս տարիներին կազմել է 23,8 տոկոս»,- ասաց նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն