Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին | tert.am

Սի Ծինփինի հետ զրույցի ընթացքում շոշափվել են Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին | tert.am

tert.am ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ համալսարանի ուսանողների և դասախոսների առջև, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անմիջապես մեր հանդիպումից առաջ մենք հանգամանալից զրույց ունեցանք իմ լավ բարեկամի՝ նախագահ Սի Ծինփինի հետ: Մենք, մասնավորապես, գոհունակությամբ փաստեցինք, որ մեր գիտակրթական համագործակցությունը առաջնահերթ տեղերից մեկն է զբաղեցնում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունների ողջ համալիրի զարգացման գործում», – նկատել է ՌԴ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն