Քվեարկությունը պլանավորած չէր, դրա համար 20 րոպե ընդմիջում վերցրինք. Տիգրան Աբրահամյան | news.am

Քվեարկությունը պլանավորած չէր, դրա համար 20 րոպե ընդմիջում վերցրինք. Տիգրան Աբրահամյան | news.am

news.am Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ։ Քվեարկության ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանեց, թե ինչու նիստի սկզբում ընդմիջում խնդրեցին։ Նա ընդգծեց, որ օրենքի նախագծերի քվեարկությունը պլանավորած չէր, ուստի իրենք ընդմիջում վերցրեցին՝ քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ նախագծերի փաթեթների շուրջ մասնագիտական եզրակացության լսելու և քվեարկությունները պլանավորելու համար։

«Առավոտյան ժամը 10-ից բյուջեի քննարկում պիտի սկսվեր, որոշում կայացրեցինք խմբակցությունում ևս մեկ անգամ, անցնել նախագծերի վրայով՝ համապատասխան որոշումը կայացնելու համար»,– ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ իրենք պլանավորում է մասնակցել թե բյուջեի քննարկմանը, թե կառավարության հետ հարցուպատասխանին։

Ընդմիջումից հետո վերսկսվեց քվեարկությունը, սակայն այս անգամ էլ «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները նույնպես Ազգային ժողովում են՝ մասնակցելու բյուջեի քննարկմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն