Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ | tert.am

Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ | tert.am

tert.am Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:

«ԵՄ երկրները նույնպես շահագրգռված են այս տարածաշրջանի հետ ինտենսիվ համագործակցությամբ։ Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են բացում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Երկու երկրներն էլ օգտվեցին այդ պատմական հնարավորությունից Վաշինգտոնում։ Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվի և ուժի մեջ մտնի»,- հայտարարել է Յոհան Վադեֆուլը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն