Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա | azatutyun.am

Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա | azatutyun.am

azatutyun.am Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, հայտնում է Reuters-ը:

Իրանի բանակը, մասնավորապես, հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթի Ալի ալ Սալեմ բազայում գտնվող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կայանքները:

Քուվեյթը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը հակազդում է «թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»։ Սա նավթով հարուստ երկրի վրա Իրանի առաջին հարձակումն էր սեպտեմբերից ի վեր։

Բահրեյնն իր հերթին հայտարարել է, որ այս շաբաթ արդեն երրորդ անգամ է կասեցրել Իրանի օդային հարձակումները։ Պաշտոնական Մանաման մեղադրել է Թեհրանին «համակարգված թշնամական մոտեցում» դրսևորելու մեջ՝ թիրախավորելով երկիրը, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը։

Եմենում Իրանին դաշնակից հութիների դեմ պայքարող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան իր հերթին հայտարարել է, որ որսացել է աշխարհազորայինների կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռը։

Երեկ ամերիկյան կործանիչները կրակ էին բացել իրանական Քեշմ կղզում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների արձակման կայանի վրա, հայտնում է գործակալությունը: Ամերիկյան կողմը նշել է, որ հարվածը պատասխան էր Իրանի կողմից ամերիկյան անձնակազմի և ակտիվների վրա հարձակումներին։

Իրանական լրատվամիջոցները, հղում անելով իրանցի պաշտոնյայի, հայտնել են, որ ԱՄՆ հարձակումը չի վնասել իրանական ենթակառուցվածքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն