Գառնիի համայնքային ոստիկանները կոկաինով 30 փաթեթ են առգրավել | shantnews.am

Գառնիի համայնքային ոստիկանները կոկաինով 30 փաթեթ են առգրավել

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարիսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնիի ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, նախորդ օրը այն ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն