Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան | armenpress.am

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի ընթացքն արագացել է, իսկ նախատեսվածից ավելի ծախսերի անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կապահովվի պահուստներից։

Նախարարը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում  2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Գալստյանը հետաքրքրվել է՝ գնահատվե՞լ է արդյոք բնակարանային աջակցության ծրագրերի արդյունավետությունը, և ինչո՞վ է պայմանավորված համապատասխան երկու ծրագրերով նախատեսված հատկացումների՝ իր հաշվարկով շուրջ 2,2 միլիարդ դրամով նվազումը։ Պատգամավորը նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ հավաստագրերն իրացրել է շուրջ չորս հազար ընտանիք։

Հովհաննիսյանը պատասխանել է, որ պատգամավորի ներկայացրած վիճակագրությունը հին է․ իր տեղեկություններով՝ արդեն շուրջ 9 հազար ընտանիք հավաստագիր է ստացել։

«Այդ գործընթացը վերջին շրջանում բավականին արագացել է, և դա նշանակում է, որ այն փոփոխությունները, որոնք իրականացվել են Կառավարության կողմից այս ծրագրում, արդյունավետ են»,- ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ բյուջետային հատկացումները հաշվարկվում են՝ հաշվի առնելով միջոցների իրատեսական ծախսման հնարավորությունը։

«Մեր նպատակն այն է, որ դնենք այնքան գումար, որքան հավանականություն կա, որ կծախսենք։ Որովհետև, եթե մի տեղ ավել ենք դնում և չենք ծախսում, դա նշանակում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ մի չարված ծրագիր։ Բայց, քանի որ այս ծրագրերը պահանջարկով մղվող են, եթե նույնիսկ ինչ-որ պարագայում կունենանք հավելյալ ծախսեր, ապա մենք ունենք պահուստներ, որտեղից այդ խնդիրները կլուծենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն