Բաքուն ՀՀ-ի կազմալուծման ծրագիրն է առաջ տանում, մենք առաջարկում ենք դիմադրության ուղին․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց | news.am

Բաքուն ՀՀ-ի կազմալուծման ծրագիրն է առաջ տանում, մենք առաջարկում ենք դիմադրության ուղին․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց | news.am

news.am Ազգային ժողովի դիմաց այսօր՝ նոյեմբերի 18-ին, բողոքի ակցիա է կազմակերպել Մարտական եղբայրություն միաբանություն-Ազգային հեղափոխություն կուսակցությունը։

Նրանք ձեռքներին ունեն պաստառներ՝ «Անկախությունը շարունակական պայքար է», «Ես եմ ռևանշիստը», «Անբովանդակ, միաբովանդակ ԱԺ», «Չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում» և այլն։

Մարտական եղբայրություն միաբանությունից Մասիս Շիրոյանն իր խոսքում նշեց. «Ազգային Հեղափոխություն կուսակցությունը և մարտական եղբայրություն միաբանությունը տևական ժամանակ ծավալում է ընդդիմադիր քաղաքական գործունեություն և ֆիքսում է, որ մեր հետևում գտնվող շենքում կա միայն իշխանություն, Նոյեմբերի 9–ի իշխանությունն է այս պահին Հայաստանում գործում։ Հինգ տարուց ավելի արդեն Մարտական եղբայրություն միաբանությունը ծավալում է իր գործունեությունը և ֆիքսում, թե ինչ մարտահրավերներ կան Հայաստանի Հանրապետության առջև ծառացած և առաջարկում է սեփական լուծումները, որոնք տարբերվում են նոյեմբերի 9-ի կուսակցության լուծումներից։

Այս պահին Ադրբեջանի և առհասարակ արտաքին աշխարհի կողմից տարվում է Հայաստանի կազմալուծման ծրագիրը: Ի տարբերություն քաղաքական դաշտում գործող բազմաթիվ կուսակցությունների և պառլամենտում գտնվող իշխող ուժի, Մարտական եղբայրություն միաբանությունն առաջարկում է դիմադրության ճանապարհը:

Մենք ոչ միայն սխալ ենք համարում նոյեմբերի 9–ի պայմանագիրը, այլ նաև մյուս ուժերի առաջարկները, որոնք ասում էին, որ պետք էր հանձնվել հոկտեմբերի 19-ին։ Բոլորը խոսում են հանձնվելու օրակարգի շուրջ, ոչ ոք չէր խոսում այն մասին, որ Հայաստանը պետք է պայքարը շարունակեր և չհանձնվեր։ Հանուն արդարության, այդ մասին խոսել է միայն ԱԺԲ–ն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն