Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին | arm.sputniknews.ru

Դավիթ Համբարձումյանը պնդում է՝ Մասիսում արդեն ճնշումներ կան ընտրողների վրա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մասիս համայնքի ավագանու ընտրություններից առաջ արդեն կան ընտրողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մասիսի նախկին համայնքապետ, այժմ Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը, որը պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին։

«Վարչական ռեսուրսի կիրառումը չեմ բացառում։ Արդեն դեպքեր ունենք, որ կիրառում են։ Ճնշումների դեպքեր էլ կան, բայց դրանք փաստաթղթավորված չեն, որովհետև մարդիկ հայտարարություններ չեն տվել»,– ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ եթե քարոզարշավի ընթացքում նման դեպքեր արձանագրվեն, իր թիմն անպայման կարձագանքի։ Անդրադառնալով իշխանության ներկայացուցչի՝ Հովհաննես Հակոբյանի հետ մրցակցությանը՝ Համբարձումյանը նշեց, որ չի վախենում վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումից։

«Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք էլի էդպես արտահայտվելու համար, եթե մի բանի մեջ մտնում ես, հետևաբար եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է՝ չմտնես»,– ասաց նա։

Լրագրողները անդրադարձան նաև համացանցում տարածված տեսանյութին, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանը հանդիպման ժամանակ երեխային հեռախոս նվիրելու խոստում է տալիս։

«Երեխային հեռախոս տալով ընտրություն չեն անում։ Դրանք հին մեթոդներ են»,– արձագանքեց Համբարձումյանը՝ հավելելով, որ ինքը կողմ է արդար և թափանցիկ ընտրություններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն