Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95,5 հազար դոլարի ապրանք․ առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է | azatutyun.am

Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95,5 հազար դոլարի ապրանք․ առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է | azatutyun.am

azatutyun.am Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95 հազար 500 դոլարի ապրանք։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջան հայկական արտադրության փայլաթիթեղ է արտահանվել, սակայն մատակարարումների ծավալը չէր հրապարակել։

Ըստ ադրբեջանական վիճակագրության՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 23,5 միլիոն դոլարի ապրանք։

Այսպիսով, երկու երկրների միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է. Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանումը։

Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել: Դեպի Ադրբեջան տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես արտահանում չի եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն