Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը | armenpress.am

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային առաջնահերթությունները՝ պնդելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել արտադրության զարգացմանն ու երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը։

Կարապետյանը այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Կարապետյանի գնահատմամբ՝ նախագծում բավարար չեն տնտեսական միավորների զարգացմանն ու երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծախսերը։ Դրանք, իր հաշվարկով, կազմում են բյուջեի շուրջ 0,5 տոկոսը։

«Սա սպառողական բյուջե է, սա ապագա կառուցելու բյուջե չէ։ Այսօր լավ է, վարկերը վերցնենք, ապրենք։ Նույն ընտանիքի օրինակով՝ վարկը վերցնենք, ապրենք»,- հայտարարել է նա։

Խմբակցության ղեկավարը բյուջետային քաղաքականությունը համեմատել է ընտանիքի՝ առկա գումարը սեփական գործի զարգացմանը կամ հանգստին ուղղելու ընտրության հետ՝ պնդելով, որ առաջնահերթ պետք է լինի եկամուտ ստեղծող հնարավորությունների ընդլայնումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն