Բայրամովը հայտարարել է, որ «TRIPP»-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ | pastinfo.am

Բայրամովը հայտարարել է, որ «TRIPP»-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ | pastinfo.am

pastinfo.am Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել «TRIPP» նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «APA»-ն, այս մասին Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ նախագծի 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով:

«Միևնույն ժամանակ այս երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին: Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ միանգամայն օրինաչափորեն հարց է առաջացել դրա տեխնիկական պարամետրերն ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտության մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն իր աշխատանքները սկսել է նոյեմբերի 6-ին»,- հայտարարել է նախարարը:

ԱԳ նախարարի խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է համաձայնեցնել տեխնիկական պարամետրերը երկու ուղղությամբ՝ տրանսպորտային, որն ընդգրկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհը, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագիծը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն