Գևորգ Պապոյանը չի մեկնի ՌԴ | arm.sputniknews.ru

Գևորգ Պապոյանը չի մեկնի ՌԴ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի մեկնի Ռուսաստան։ Նա այդ մասին ասաց լրագրողներին։

«Գործընկեր երկու նախարարներ վերջին պահին չեն կարողացել մասնակցել, և այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը։ Փոխարենը` փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, կունենան այդ հանդիպումը»,– ասաց Պապոյանը։

Գերատեսչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պապոյանի փոխարեն արդեն Մոսկվա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն