Պապոյանը չի բացառում ռուսական սահմանափակումների հարցով ԵԱՏՄ դատարան դիմելը | azatutyun.am

Պապոյանը չի բացառում ռուսական սահմանափակումների հարցով ԵԱՏՄ դատարան դիմելը | azatutyun.am

azatutyun.am Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցի քննարկումը Երևանը նախատեսում է անցկացնել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկը կընդունվի։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նախարարը միաժամանակ չի բացառել, որ հարցը կարող է հասնել ԵԱՏՄ դատարան, եթե հանձնաժողովում Հայաստանի օգտին որոշում չկայացվի։

Իսկ թե ինչով էր պայմանավորված քննարկման հերթական հետաձգումը, Պապոյանը հստակ չի պարզաբանել. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում ունենանք դրական լուրեր»։

Հարցի քննարկումը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, սակայն Երևանի նախաձեռնությամբ հետաձգվել էր մեկ շաբաթով։ Նոյեմբերի 10-ին նախատեսված նիստը ևս չէր կայացել, իսկ հետաձգման պատճառները նախարարությունը չէր պարզաբանել։

Մոսկվան տարեսկզբից սահմանափակել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերքի, ծաղիկների և մի շարք խմիչքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն