azatutyun.am Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել երեկ երեկոյան Կեմերովոյի մարզում Ан-12 ռազմական օդանավի կործանման փաստով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին, գործը հարուցվել է թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով:
Ըստ քննության՝ ինքնաթիռը կործանվել է Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մերձակայքում, անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները զոհվել են:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռազմատրանսպորտային օդանավը կործանվել է պլանային թռիչքի ժամանակ, ինքնաթիռում անձնակազմի հետ միասին 19 մարդ է եղել, բոլորը զոհվել են:
Ըստ նախարարության՝ ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է: