arm.sputniknews.ru ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Շենժեն, օդանավակայանում նրան դիմավորել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։ Այս մասին հայտնում է «Xinhua»–ն։
Նոյեմբերի 19-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովի շրջանակում նախատեսված է Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը։
«Իսկ այսօր գերտերությունների առաջնորդները կհանդիպեն հանդիսավոր ընդունելության ժամանակ»,– ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ Պուտինը և Թրամփը լիարժեք զրույց կունենան ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ՝ անկախ հանդիպման ձևաչափից։