armenpress.am Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ կենսաթոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրության համակարգի ներդրումն էապես կփոխեն երկրում աղքատության պատկերը։
Նախարարն այդ մասին ասել է նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։
Մանուկյանը հետաքրքրվել է, թե աշխատողների քանի՞ տոկոսն է ստանում միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ։ Նա նաև հարցրել է՝ ինչո՞ւ տնտեսական աճն ու պետական եկամուտների ավելացումը չեն ապահովում աղքատության խոստացված նվազումը։
«Ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է՝ տնտեսական աճ, գումարները շատացել են, ամեն ինչ բարձրացել է, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Կարո՞ղ եք այդ երկու ցուցանիշն ասել ու հաջորդիվ ասել՝ թե ինչու ձեր քաղաքականության շնորհիվ ինչո՞ւ չի իջել աղքատության մակարդակը, ինչպես խոստացել էիք»,- հարցրել է պատգամավորը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում