armenpress.am Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախարարությունը հետևում է բանկերի ներգրաված միջոցների և տրամադրած վարկերի տոկոսադրույքների տարբերության ընդլայնմանը, իսկ դրա պատճառները մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն։
Նախարարը նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը նշել է, որ Կենտրոնական բանկի կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացման պայմաններում, իր դիտարկմամբ, քաղաքացիների ավանդների տոկոսադրույքները նվազում են, իսկ վարկերինը՝ բարձրանում։ Նա հետաքրքրվել է ֆինանսների նախարարության դիրքորոշմամբ՝ հավելելով, որ հարցն ուղղելու է նաև ԿԲ նախագահին։
«Այսօրվա դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ բանկերում մարդկանց ավանդների տոկոսներն իջել են անհասկանալի պայմաններում, իսկ վարկեր ունեցող քաղաքացիների տոկոսները գնալով բարձրանում են։ Այստեղ նաև հետաքրքիր է ֆինանսների նախարարության դիրքորոշումը»,- ասել է Աբրահամյանը։
Հովհաննիսյանը համաձայնել է պատգամավորի դիտարկմանը՝ նշելով, որ նախարարությունը նույնպես ուշադրությամբ հետևում է տոկոսադրույքների տարբերությանը՝ սփրեդին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում