«Ռոսատոմը» պահպանում է ԱՄՆ-ին ուրանի մատակարարման պարամետրերը. Լիխաչով | arm.sputniknews.ru

«Ռոսատոմը» պահպանում է ԱՄՆ-ին ուրանի մատակարարման պարամետրերը. Լիխաչով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վերջին տարիներին «Ռոսատոմը» պահպանում է ԱՄՆ-ին ուրանի մատակարարման պարամետրերը, չնայած Բայդենի վարչակազմի կողմից ընդունված սահմանափակող օրենքին։ Այս մասին Շենժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համագործակցության (ԱԽՏՀ) երկրների գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Վերջին տարիներին շարունակում ենք գտնվել ԱՄՆ շուկա միջուկային վառելիքի ցիկլի արտադրանքի շատ ու շատ լուրջ մատակարարումների նույն պարամետրերում, չնայած Բայդենի կողմից 2024 թվականին ընդունված օրենքին, որն ընտրողաբար արգելում է, իսկ 2028 թվականից՝ ամբողջությամբ է արգելում մեր ուրանի արտադրանքի, բնական ուրանի մատակարարումները ԱՄՆ շուկաներ», – ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ նմանատիպ հեռանկարներ է տեսնում «Ռոսատոմը» նաև 2027 թվականի համար։ ԱՄՆ-ն մեկանգամյա թույլտվություններ է տրամադրում Ռուսաստանից ուրանի մատակարարման համար՝ «առանձին բացառություններ անելով սեփական ​​ արգելքի դեպքում», նշել է Լիխաչովը։ Ակնհայտ է, որ այս հարցը պետք է քննարկվի և լուծվի, ընդգծել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն