azatutyun.am Ռուսաստանում 2027 թվականի հունվարի 1-ից միգրանտներին կմերժեն արտոնագրի և աշխատանքի թույլտվության տրամադրումը եկամուտների մասին տվյալների բացակայության դեպքում, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությանը:
Բացի այդ, եկամուտների մասին տվյալների բացակայությունը հիմք կդառնա ավելի վաղ տրամադրված թույլտվությունները չեղարկելու համար:
Խոսքը, ըստ հաղորդագրության, վճարումների ձևով և այլ վարձատրությամբ ստացված եկամուտների մասին է, որոնցից ապահովագրավճարներ են կատարվում:
Հարկային մարմիններն այս տարվա հոկտեմբերից ավտոմատ կերպով ՆԳՆ են փոխանցում օտարերկրյա քաղաքացիների օրացուցային տարվա 3, 6, և 12 ամիսների եկամուտների մասին տվյալները, իսկ Կենսաթոշակային և սոցիալական ապահովության հիմնադրամը՝ տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում