azatutyun.am Հաշված օրերի ընթացքում նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ առանց կոնկրետ օրը հստակեցնելու:
«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», – նշեց Ալեքսանյանը:
Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին:
Սահմանադրության փոփոխության շուրջ վերջին օրերին սրվել է նաև իշխանության և ընդդիմության պայքարը։ Նոր Սահմանադրությունն «ալիևյան» անվանող 12 ընդդիմադիր ուժեր հայտարարել են համախմբվելու և իշխանությունների նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մտադրության մասին՝ փաստաթղթի ընդունումը կանխելու նպատակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում