azatutyun.am Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական:
«Ազատությանն» հարցմանն ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ Սանամյանի նշանակումը եղել է նոյեմբերի 2-ին՝ տեղակալի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի տարածք էր ներթափանցել սեպտեմբերի 26-ին և 5 օր շարունակ աննկատ մնացել:
ԱԱԾ-ից նաև հարցրել էինք, թե արդյոք Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցո՞ւմն էր Սանամյանի պաշտոնանկության պատճառը: Այս հարցին կառույցից չեն պատասխանել, միայն նշել են. – «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում