Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։
ՀՀ ՊՆ լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվացրել են համագործակցությունը հատկապես պաշտպանական ոլորտում: Հնդկաստանը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր դարձել է Հայաստանի զենքի մատակարարման առաջատար երկրներից մեկը: