Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը հարգանքի տուրք է նահատակներին. Փաշինյան | news.am

Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը հարգանքի տուրք է նահատակներին. Փաշինյան | news.am

news.am Հանրաքվեի ժամանակ ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկելու նոր Սահմանադրության ընդունմանը, քանի որ այդպիսով նրանք քվեարկելու են հանուն ապագա սերունդների և հարգանքի տուրք են մատուցելու նահատակներին՝ արձանագրելով, որ զոհերն իզուր չէին։ Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության տեքստը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված պետության հայեցակարգի և մոդելի մասին է, որը նպատակ ունի փակել հակամարտության էջը, զարգացնել պետությունն ու այն փոխանցել սերնդեսերունդ։

«Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է. մենք փակում ենք հակամարտությունների էջը բոլոր ուղղություններով և անշրջելի ենք դարձնում խաղաղությունը, ժողովրդաիշխանությունն ու պետության գործառութային նշանակությունը։

Մյուս կողմում «այլ Հայաստանների» անընդհատ որոնումների այլընտրանքային հայեցակարգն է, որոնք մենք կանվանենք Արցախ, Արևմտյան Հայաստան կամ էլի ինչ-որ այլ կերպ։

Ընտրությունն այն է, թե արդյոք մենք կունենանք երկարակյաց պետություն, թե՞ ոչ։ Այլընտրանքը պետություն ունենալն ու այն փոխանցելն է։ Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը», — ընդգծեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն