«Դու գողի սպասարկու ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին

«Դու գողի սպասարկու ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին

Ինչ ասում էիք, հիմա հակառակն եք ասում, մեզ ե՞ք դավաճանության մեջ մեղադրում, հլը տեսեք դուք ձեր սկզբունքներին ինչքան եք դավաճանել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եկել համոզում եք, որ էդ Սահմանադրությունը Ալիևի պահանջը չի՞, իրանք էին ասում պետք ա փոխեք, իրանք ասում էին, հիմա էլ ասում են։ Ներքին օրակարգը՝ Սահմանադրությունը, մի կապեք արտաքին օրակարգերի հետ»։

Մենք երբեք չենք թաքցրել, ասում ենք և պնդում ենք, որ Սահմանադրությունը ներքին օրակարգ ա, բայց ցանկացած պետության սահմանադրություն ինքը նաեւ դիրքավորում ա։ Մեր գործող Սահմանադրությունը կոնֆիլկտային տրամադրությունը սպասարկող Սահմանադրություն ա։ Պլյուս՝ ունի լեգիտիմության խնդիր։ 100 բան եմ ասել, 1000 բան եմ ասել, ժողովրդին ասել եմ՝ մենք մեր նավը պետք ա հասցնենք խաղաղ հանգրվանին, հիմա եկել հասել ենք խաղաղ հանգրվանին, պետք ա նավամատույց մուտք գործենք, և մենք գնալու ենք էդ ճանապարհով։

Շատ բան եմ ասել, այո, ոչ միայն ասել եմ, այլև հավատացել եմ և գնացել եմ դրա հետևից։ Այդ թվում 2020-ին, դրանից առաջ, այդ թվում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել ի տարբերություն ձեզ։ Ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում շենքեր ունենամ սեփական կամ էլ միլիոնատեր ըլնեմ ձեր շարքում նստած, ես զինվորի սնունդը չեմ գողացել, ոմանց նման, տարել մատուցել գեներալ Մանվելի արջերին»,- ասաց Փաշինյանը և այս խոսքերի ժամանակ տեղից գոռաց Հայաստան խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ «ո՞վ ա գողացել»։

Փաշինյանը, արդեն դիմելով նրան, շարունակեց բղավելով․

«Այո, դո՛ւ ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի աբսլուգ ես, դու ավելի՛ վատն ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես, դու ստնտու ես, դու ավելի վատն ես»։

Դահլիճից լսվեց, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին կոչ արեց «կարգի հրավիրել», ինչին ի պատասխան, Ռուբինյանն նույնիսկ չհասցրեց արձագանքել, քանի որ Փաշինյանը շարունակում էր․

«Ինչի գաղտնիք ա՞, որ Մեսրոպ Մանուկյանն եղել ա Մանվել Գրիգորյանի աբսլուգը։ Կա՞ ՀՀ-ում մի մարդ, որ սրա մասին չգիտի։ Մի հատ էլ գալիս ա հոխորտում, կոռուպցիա․․․ Մի հատ քեզ նայի հայելու մեջ, կոռուպցիա ես էլի, շեֆիդ նայի հայելու մեջ, գեներալ Մանվելիդ արածներին նայի հայելու մեջ։ Էդ որ խոսում եք գերիների մասին, էդ վիդեոները հիշեք մարդկանց վզերին ժնջիլ քցած։ Որ Հայաստանում ժողովրդավարություն չլներ, դուք ժնջիլները վզներիդ արջի վանդակից արջի վանդակ էիք գնալու՝ ժամկետանց գավյադին ուտելու»։

Փաշինյանը շարունակում էր խոսել անգամ ելույթի ժամանակի սպառվելուց հետո։

Արթուր Խաչատրյանն արձագանքի ժամանակ Փաշինյանին առաջարկեց վերադանալ հանգիստ քննարկման հունի մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն