ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս մասին հայտնում են Ավտանգության խորհրդից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող տարբեր հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։