Դատախազությունը կարծում է, որ Խաչատուրյան քույրերի գործը պետք է փակվի | arm.sputniknews.ru

ՌԴ Դատախազությունը կարծում է, որ Խաչատուրյան քույրերի գործը պետք է փակվի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՌԴ Դատախազությունը կարծում է, որ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանությունից ելնելով, և այդ հիմքով գործը պետք է կարճվի։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին դատարանի դահլիճից։

Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր քննեց Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքը՝ քննիչի կողմից բյուրոկրատական ​​քաշքշուկի հետ կապված խախտումները վերացնելու մերժման և մեղադրյալի նկատմամբ կիրառած սահմանափակումների (այդ թվում՝ քույրերի հետ շփման հետ կապված) չվերացնելու դեմ։ Դատարանը բավարարեց այս փաստարկները և քննիչի գործողությունները անօրինական ճանաչեց, նա պետք է վերանայի միջնորդությունը։ Նմանատիպ որոշում էր կայացվել նախօրեին՝ քննիչի մեկ այլ մերժման վերաբերյալ։

«Կարծում ենք, որ քննիչի գործողությունները անօրինական են… Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության վիճակում, անհրաժեշտ ինքնապաշտպանության հիման վրա գործը ենթակա է կարճման, իսկ խափանման միջոցը` վերացման», – հայտարարել է դատախազը։

Նրա խոսքով՝ «քննիչը կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետի վերաբերյալ դրույթները»։

«Մարիան ավելի քան ութ տարի է խափանման միջոցների տակ է, այս ողջ ընթացքում նա չի կարողացել օգտվել հեռախոսից, ինտերնետից, շփվել բարեկամների հետ, ինչը ակնհայտորեն խախտում է նրա իրավունքները։ Քննիչը կոպտորեն ձգձգում է քննության ժամկետը, որևէ վերջնական որոշում չի կայացնում, գործը դատախազին չի ուղարկում, պարզապես երկարաձգում է քննության ժամկետը», – հավելել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն