azatutyun.am Ադրբեջանում համակարգչային աջակցությամբ Eternity-2026 խորագրով հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվում՝ Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությունների սցենարին համապատասխան՝ երեք երկրների ներկայացուցիչներից կազմված միացյալ շտաբում պլանավորվում են ռազմավարական տնտեսական օբյեկտների և տարածաշրջանով անցնող էներգետիկ ու հաղորդակցությունների գծերի պահպանության գործողություններ:
Ժամանակակից համակարգչային մոդելավորման օգնությամբ վերլուծվում են հնարավոր սպառնալիքները, ճգնաժամային իրավիճակներում որոշումներ են ընդունվում, ինչպես նաև կազմակերպվում է փոխգործողությունը տարբեր զորատեսակների և համապատասխան պետական կառույցների միջև: