Սպիտակ համայնքի 22/26 ընտրատեղամասում բանակից նոր զորացրված 3 քաղաքացիներ չկարողացան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, քանի որ անձնագիր սկանավորող սարքը չգտավ նրանց ընտրությունների ցուցակում։
Հանձնաժողովի նախագահ Մարիամ Սահակյանը «Ինֆոքոմի» թղթակցին ասաց, որ նման խնդիր դեռևս ունեցել էին միայն Հայաստանում չբնակվող քաղաքացիների հետ։ Նախագահը քաղաքացիներին ուղղորդեց Միգրացիոն ծառայություն, սակայն վերջիններս «Ինֆոքոմին» հայտնեցին, որ չեն հասցնի գնալ քաղաք ու հետ գալ։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները, բայց կա բացառություն՝ մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու [․․․] հանգամանքով պայմանավորված: