Իջևան համայնքի նորընտիր ավագանին անցկացրել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել են ավագանու հետագա գործունեության կազմակերպմանն ու աշխատանքների կանոնակարգմանը վերաբերող երեք որոշումներ։ Այս մասին հայտնում են Իջևանի համայնքապետարանից։
«Նիստը վարել է ավագանու տարիքով ամենաավագ անդամը՝ Վարդիթեր Իսկանդարյանը։
Ավագանին հաստատել է Իջևան համայնքի ավագանու կանոնակարգը, որով սահմանվում է ավագանու գործունեության, նիստերի կազմակերպման և աշխատանքների իրականացման կարգը։
Հաստատվել է նաև Իջևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման կարգը։
Ավագանին սահմանել է նաև առաջին նստաշրջանի առաջին հերթական նիստի գումարման օրը։ Ըստ ընդունված որոշման՝ նիստը կգումարվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին»,- նշված է հաղորդագրությունում։