Փախստականների հարցը չի լուծվում. այսօր տեսնում ենք, որ Հադրութի հայերը չեն վերադարձել իրենց տները. Փաշինյան |news.am|

news.am: Մենք ասում ենք՝ ԼՂ  հայերի իրավունքների եւ անվտանգության հարց, դրանից հետո Ադրբեջանը սկսում է խոսել «արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի մասին, փախստականների իրավունքների մասին. շատ լավ, այդ դեպքում մենք այս պահին փախստականների շատ լուրջ հարց ունենք, որը չի լուծվում, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ փաստականները եւ տեղահանված անձինք վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի մարդու մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք մինչեւ էսօր տեսնում ենք, որ Հադրութի հայերը չեն վերադարձել իրենց տները: Շահումյանի հայերը այս ձեւակերպման ներքո պետք է վերադառնան իրենց տները, Մարտակերտի, Մարտունու եւ այլն: Եթե մեր մտքի ընթացքը այդ ուղղությամբ պետք է զարգանա, պետք է նշել, որ բացի  իմ նշած հատվածներից 500 հազար հայ փաստական ունենք Ադրբեջանից՝ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, այլ շրջաններից: Կարծում եմ՝ Ադրբեջանի այդ խոսույթին ի պատասխան  հայ փախստականները տեսան, որ այդ հարցը բարձրանում է եւ կարծեմ նախորդ շաբաթ հայ փախստականների համաժողով կազմակերպվեց»,-ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն