ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից տարածվող կեղծ էջերի նկատմամբ, որոնք կեղծ խաղարկությունների և հատուկ առաջարկների պատրվակով փորձում են հափշտակել անձնական ու բանկային տվյալները։
«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Հորդորում ենք՝
չանցնել կասկածելի հղումներով,
չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։