Ադրբեջանի ՄԻ հանձնակատար Ալիևան կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին |tert.am|

tert.am: Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է կալանավայրեր։ 

Այցի ընթացքում Ալիևան հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված ու կալանավորված Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սաբինա Ալիևան կոնֆիդենցիալ ընդունել է նրանցից յուրաքանչյուրին ու տեղում լսել նրանց․ «Օմբուդսմենի մոտ ընդունված անձինք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին ստեղծված պայմանների համար» (չակերտները Tert.am-ի)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն