2023-07-14-974d9e24-d6be-497b-bf07-20ddbfbb47f9.jpg

Ֆրանսիայի սենատի նախագահը հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Լարշեն այս մասին գրել է թուիթերյան իր էջում։

«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Լարշեն` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն