2023-08-17-59f97387-12b5-41d2-96fc-70a77ed9cef0.jpg

«Կեղծիք և ապատեղեկատվություն»․ Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Արդբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։

«Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:

Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է»,- հայտնել էն ՊՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն