2023-08-22-40d33920-6d31-4ab2-9a36-de76d6d295c2.jpeg

Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին. Լուիս Մորենո Օկամպո |tert.am|

tert.am: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը։

«Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին:

Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար: Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատերազմներ են վարել տարածքների համար, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ 2020 թվականին:

Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն