2023-08-23-2cd01d18-1a19-4c77-82c6-12f0d8592f8c.jpg

Ռոգովը հայտարարել է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով Պրիգոժինի զոհվելու մասին |tert.am|

tert.am: «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով Եվգենի Պրիգոժինի զոհվելու մասին։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Նա պարզաբանել է, որ զրուցել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որի հիմնադիրը Եվգենի Պրիգոժինն է։ Նրանք հաստատել են գործարարի, ինչպես նաև «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինի մահը։

Ռոսավիացիայի տվյալներով՝ Եվգենի Պրիգոժինը եղել է կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամները։

Նախարարության մամուլի ծառայության նախնական տեղեկություններով՝ նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում, որի մասին հայտնի է դարձել օգոստոսի 23-ի երեկոյան, տեղի է ունեցել Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն