2023-08-24-d11ba8c1-30c9-40dd-8043-6e2dbed6cad3.png

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Վագների» ինքնաթիռի կործանման հետ կապված |shantnews.am|

shantnews.am: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռի կործանման հետ կապված Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:

Կոմիտեից չեն բացառել, որ օդանավի կործանման պատճառ կարող են լինել օդաչուի սխալը, փոխադրամիջոցի անսարքությունը կամ արտաքին ազդեցությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ավելի ուշ Ռոսավիացիան հրապարակել է ինքնաթիռում եղած ուղևորների ու անձնակազմի անդամների անունները։ Ուղևորների թվում են եղել Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը և Եվգենի Պրիգոժինը։ Անձնակազմի անդամներն էին ինքնաթիռի հրամանատար Ալեքսեյ Լևշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն